ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել.

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Դավիթ Գենադիի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արմեն Մելսիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ

Գրիգոր Վարդանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Գնել Ռաֆայելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ-տեսչական ստուգման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Գուրգեն Լյովայի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ

Տիգրան Հենրիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ

Երվանդ Հովհաննեսի ՆԻԿՈՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Արմեն Ավետի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ

Գեղամ Հրաչիկի ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Բաղդասար Միշայի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ

Գրիգոր Ռաֆայելի ՇԱՀԻՆՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ

Մեսրոպ Ջիվանի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան

Երախտագիտության մեդալով՝

Արա Վարդանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Դավիթ Արմենի ՕՀԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ-մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության մայոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. մարտի 18
Երևան
ՆՀ-71-Ա



← Back to list