Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, քաղաքացիական ավիացիայի զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Երախտագիտության մեդալով պարգևատրել՝
Գրիգոր Կառլենի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ օդաչու-հրահանգիչ
Իշխան Սերգեյի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ օդաչու-հրահանգիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2025թ. մայիսի 21
Երևան
ՆՀ-125-Ա