Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸԼՅՈՒԿ ՊԻԵՌ ԴԵՎԻՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության, ԵԱՀԿ և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ ԴԵՎԻՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2025թ. հունիսի 19
Երևան
ՆՀ-158-Ա