Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Ռոբերտ Վահրամի ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Գրիգոր Ալեքսանդրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 10
Երևան
ՆՀ-226-Ա