ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միջև Կոսովոյում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ռոտացիոն կարգով հերթափոխվող ստորաբաժանման ծավալմանն աջակցող համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2011 թվականի հունիսի 21-ին Երևանում և 2011 թվականի հունիսի 22-ին Հեյդելբերգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի միջև Կոսովոյում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ռոտացիոն կարգով հերթափոխվող ստորաբաժանման ծավալմանն աջակցող համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. հուլիսի 4
Երևան



← Back to list