13
06, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ,  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները:

← Back to list