17
06, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 17-ին ստորագրել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին, «Գնումների մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարե-լու մասին օրենքների փաթեթը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքնե-րի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
 

← Back to list