02
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 2-ին ստորագրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:
 

← Back to list