07
06, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խարատուրյանը հունիսի 7-ին ստորագրել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Ներքին աուդիտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
 

← Back to list