• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
The President of the Republic of Armenia
  • The President
  • The Office
  • Updates
  • Documents
  • Armenia
Documents

The signed laws

  • Decrees of the President
  • The signed laws
  • Directives
  • Reports
  • 05
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ ֆիզիակական անձինք օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով կարող են ներմուծել բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար նախատեսված դեղեր: Դեղերի ներմուծման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:  
  • 05
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին ստորագրել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքները:  
  • 01
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին ստորագրել է «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության և «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական...
  • 29
    05, 2020
    ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի մասին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին: Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության...
  • 20
    05, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, որով ընդլայնվում է արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը: Բոլոր պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա ստեղծվում է արդյունաբերական նմուշների պահպանության...
  • 20
    05, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Ներման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Բնակչության բժշկական օգնության և...
1
...
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
...
95
Subscription

Address: 26/1 Marshall Baghramian Ave., Yerevan 0024, Republic of Armenia

  • Webmaster
  • Links
  • Site Map

© 1999-2025 The Office of the President of the Republic of Armenia, Copyright.