ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ավիացիայի բնագավառում երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար պարգևատրել.

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով`

Գրիգոր Կառլենի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ "Արմավիա" ավիաընկերության մասնագիտական վերապատրաստման բաժնի պետ, ավիաէսկադրիլիայի հրամանատար


"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով`

Իշխան Սերգեյի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ "Արմավիա" ավիաընկերության մասնագիտական վերապատրաստման բաժնի օդաչու-հրահանգիչ


Անանիա Շիրակացու մեդալով`

Կարեն Բաբկենի ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության գլխավոր մասնագետ

Վաչագան Ալբերտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ "Արմավիա" ավիաընկերության օդաչու
Արտյոմ Լետուշի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ "Արմավիա" ավիաընկերության տեխնիկական սպասարկման արտադրամասի ինժեներ


Մովսես Խորենացու մեդալով`

Ռոզա Վալերիի ԱՆԳՈՒՐՈՎԱՅԻՆ "Արմավիա" ավիաընկերության ավագ բորտուղեկցորդուհի-հրահանգիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← Retour à la liste d'actualité