ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Արթուր Վլադիկի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ «ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Հովհաննես Մարատի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ «Արագած» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Արմեն Սերգեյի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «ՅՈՒ ԷՅ ՎԻ ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. սեպտեմբերի 18
Երևան
ՆՀ-217-Ա



← Retour à la liste d'actualité