ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի`

Վլադիմիր Միխաիլի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Յուրի Հայկի ՇՈՒՔՈՒՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Վաստակավոր մանկավարժի`

Վոլոդյա Գրիգորի ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ


Ժողովրդական արտիստի`

Հրաչյա Վահագնի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Երևանի «Համազգային» պետական թատրոնի բեմադրող ռեժիսոր
Արտաշես (Արթուր) Գրիգորի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար


Ժողովրդական նկարչի`

Խաչատուր Մարտիրոսի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ քանդակագործ, նկարիչ

Վաստակավոր արտիստի`

Արուսյակ Հրաչիկի ԳՈՒԼԱՆՅԱՆԻՆ երգչուհի, «Նազանի» ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար
Ստեփան Սերգեյի ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի մեներգիչ
Գոհարիկ Թելմանի ԻԳԻՏՅԱՆԻՆ Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի
Զավեն Լևոնի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի մենակատար
Գագիկ Իլյիչի ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի դուդուկահար-մենակատար, Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի տնօրեն


Վաստակավոր նկարչի`

Տիգրան Վարդգեսի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ քանդակագործ
Ռուբեն Սարգսի ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նկարիչ


Արվեստի վաստակավոր գործչի`

Դավիթ Վազգենի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գրիշա Արշավիրի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ (Դանիել Երաժիշտ) «Շարական» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր
Արեգ Հակոբի ԼՈՒՍԻՆՅԱՆԻՆ կոմպոզիտոր
Դավիթ Էդուարդի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ գրող, կինոգետ
Արամ Արամի ՍԱԹՅԱՆԻՆ կոմպոզիտոր


Մշակույթի վաստակավոր գործչի`

Գագիկ Արտաշեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ պարուսույց:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. մայիսի 24
Երևան



← Retour à la liste d'actualité