ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.
Արիության մեդալով՝

Սասուն Խաչատուրի ԱՄՅԱՆԻՆ փոխգնդապետ

Վահագն Հովհաննեսի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ փոխգնդապետ

Տիգրան Պապինի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ մայոր

Ալիկ Վարդանի ՉՈԲԱՆՅԱՆԻՆ մայոր

Սևակ Հրանտի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ կրտսեր սերժանտ

Մարտական ծառայության մեդալով՝

Տիգրան Ռուբիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ բժշկական ծառայության լեյտենանտ

Արթուր Էդվարդի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ավագ սերժանտ

Արման Արմոյի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ավագ սերժանտ

Վահրամ Սմբատի ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻՆ կրտսեր սերժանտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. ապրիլի 23
Երևան
ՆՀ-78-Ա



← Retour à la liste d'actualité