Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդ¬վածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Պետրոս Արշավիրի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի ամբիոնի
պետ, գնդապետ
Արիության մեդալով՝
Արմեն Կամոյի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի վաշտի հրամանատար, մայոր
Անդրանիկ Մուշեղի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան
Մարտական ծառայության մեդալով՝
Ռաֆիկ Սամվելի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ
Վարուժան Ռաֆիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի ամբիոնի ցիկլի պետ, փոխգնդապետ
Արման Սարգսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ավագ դասախոս, փոխգնդապետ
Վահե Վալերիի ՎԱԶՅԱՆԻՆ թիվ N զորամասի ավագ դասախոս, փոխգնդապետ
Մարգար Կարապետի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի վաշտի հրամանատար, մայոր
Տիգրան Աշոտի ԲԱԲԵՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան
Լյովա Մերուժանի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. ապրիլի 21
Երևան
ՆՀ-67-Ա