ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Ռաֆիկ Թորգոմի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայու-թյան գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Ռուդոլֆ Խանամիրի ԱՎԱԳՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ

Նորիկ Քերոբի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության ավագ սպա, մայոր

Արթուր Արմենի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության թիկնապահ, ավագ լեյտենանտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. հունիսի 29
Երևան
ՆՀ-163-Ա



← Retour à la liste d'actualité