Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝
Հարություն Ռուբենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝
Վահան Ալեքսանի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մխիթար Գոշի մեդալով՝
Տիգրան Արթուրի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
Մովսես Խորենացու մեդալով՝
Էդուարդ Ստեփանի ԹՈՓՉՅԱՆԻՆ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Հայկ Ավետիքի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ դաշնակահար
Ռուբեն Աշոտի ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Երախտագիտության մեդալով՝
Տիգրան Արաիկի ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Արման Սամվելի ՇԱՀԻՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-235-Ա