Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Անուշավան Վասիլի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի ավագ օպերլիազոր
Մխիթար Գոշի մեդալով՝
Արման Վրույրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ
Լևոն Արտուշի ԵՂՈՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ
Արմեն Հրաչյայի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ
Բորյա Ալեքսանդրի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ
Տաթևիկ Արսենի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ
Երախտագիտության մեդալով՝
Լուսինե Վարդգեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2026թ. մայիսի 26
Երևան
ՆՀ-140-Ա