Décrets
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար պարգևատրել`
Երախտագիտության մեդալով՝
Գայանե Վիկտորի ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ
Միհրան Միհրանի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ինժեներ-օդաչու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնաթող նախագահ
Մհեր Վահագնի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ
Մկրտիչ Սերգեյի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետ
Մարգարիտա Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագրի ավագ տնտեսագետ
Գևորգ Ռուբենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝
Զառա Ռաֆիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ
Արամ Ռաֆիկի ՇԱՀԻՆՅԱՆԻՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 18
Երևան
ՆՀ-352-Ա