ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհել`

1. Գրականության և արվեստի բնագավառում`
1) գրականության և հրապարակախոսության ոլորտում` Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար.
2) երաժշտության ոլորտում` Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ` «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար.
3) թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում` Արմեն ԽԱՆԴԻԿՅԱՆԻՆ (բեմադրության հեղինակ), Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ (նկարչական ձևավորման և զգեստների հեղինակ), Գրիգոր ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, Արթուր ՈՒԹՄԱԶՅԱՆԻՆ և Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ (դերասաններ)` Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար:

2. Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Հայկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Կարեն ԴՎՈՅԱՆԻՆ` «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. դեկտեմբերի 17
Երևան



← Retour à la liste d'actualité