ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Քերոլայն ՄՈՒԳԱՐԻՆ «Արմենիեն թրի փրոջեքթ» կազմակերպության նախագահ (ԱՄՆ)

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Գևորգ (Ջորջ) ԲԱՂՈՒՄՅԱՆԻՆ բարերար (ԱՄՆ)

Մխիթար Գոշի մեդալով՝

Աննա ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ-ՏՈՒՐԿՈՏԻՆ իրավաբան, գրող (ԱՄՆ)

Անի ՀԱՐՈՅԵԱՆԻՆ ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամ (ԱՄՆ)

Կարո ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Մարսելի 13 և 14 թաղամասերի թաղապետ (ՖՐԱՆՍԻԱ)

Դիդիե ՊԱՐԱԿՅԱՆԻՆ Մարսելի փոխքաղաքապետ (ՖՐԱՆՍԻԱ)

Մխիթար Հերացու մեդալով`

Էռնեստ ԲԱՐՍԱՄՅԱՆԻՆ բժիշկ (ԱՄՆ)

Անանիա Շիրակացու մեդալով՝

Նշան ԱԹԵՆԻԶՅԱՆԻՆ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի համասեփականատեր (ԱՄՆ)
Հակոբ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԻՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմնի պատվավոր նախագահ (ԱՄՆ)

Մովսես Խորենացու մեդալով`

Ժան Միքայելի ԱԼՄՈՒԽՅԱՆԻՆ կոմպոզիտոր, «Արաքս» երգչախմբի հիմնադիր, խմբավար (ԱՐԳԵՆՏԻՆԱ)

Գրիգորի Յուրիի ԱՆԻՍՈՆՅԱՆԻՆ «Նոյև Կովչեգ» ամսաթերթի գլխավոր խմբագիր (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Ռուբեն ԳԱԼԻՉՅԱՆԻՆ գրող, աշխարհագրագետ, քարտեզագիր (ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)

Ժիրայր ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ «Կամար» գրականության և գեղարվեստի անկախ պարբերաթերթի խմբագիր (ԼԻԲԱՆԱՆ)

Վերա ԹԱՀՄԱԶՅԱՆԻՆ Կիպրոսի «Նարեկ» վարժարանի տնօրեն (ԿԻՊՐՈՍ)

Մաքրուհի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «Մարմարա» օրաթերթի փոխխմբագրապետ (ԹՈՒՐՔԻԱ)

Արշալույս ՃԳՆԱՎՈՐՅԱՆ-ԱՅԶԵՆԲԱՈՒԵՐԻՆ փիլիսոփայության դոկտոր (ԱՎՍՏՐԻԱ)

Անուշ ՆԱԳԳԱՇԵԱՆԻՆ գրող, հրապարակախոս (ԻՍՐԱՅԵԼ)

Վազգեն ՊԱՐԸՆԻՆ Շիշլիի փոխքաղաքապետ (ԹՈՒՐՔԻԱ)

Ժորա ՍՆԽՉՅԱՆԻՆ Վրաստանի «Վերնատուն» հայ գրողների միության նախագահ (ՎՐԱՍՏԱՆ)

Հարություն Արմենակի ՍՈՒՐՄԱԼՅԱՆԻՆ «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» Դոնի Ռոստովի տարածաշրջանային ՀԿ նախագահ, Դոնի Ռոստովի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր (ՌՈՒՍԱՍՏԱՆ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-221-Ա



← Retour à la liste d'actualité