Lois signées
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 12-ին ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: