Lois signées
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին, Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: