21
08, 2008

Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին

Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

Խոր ցավով տեղեկացա Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։

Իսպանիայի համար սգո այս պահին հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ Իսպանիայի բարեկամ ժողովրդին»:

← Վերադառնալ