06
07, 2011

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Ստամբոլցյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի մահվան կապակցությամբ:

Ստամբոլցյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.


«Խոր ցավով լսեցի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան բոթը:

Մենք կորցրինք տաղանդավոր երգեհոնահարի և հմուտ մանկավարժի, որի ավանդն անգնահատելի է հայ երգեհոնային կատարողական արվեստում: Վահագն Ստամբոլցյանի անունն ու հիշատակը միշտ վառ կմնան մեր սրտերում:

Խորապես ցավակցում եմ Ձեզ և կիսում Ձեր վիշտը»:

← Վերադառնալ