10
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նկարիչների միության գիտական քարտուղար Սարո Սարուխանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել նշանավոր արվեստաբան, Հայաստանի նկարիչների միության գիտական քարտուղար Սարո Սարուխանյանի մահվան կապակցությամբ: Սարո Սարուխանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին, ինչպես նաև հայ արվեստասեր հանրությանն ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է.
«Սարո Սարուխանյանը նշանակալի ներդրում է ունեցել հայ արվեստի զարգացման և ժողովրդականացման գործում: Նա հեղինակել է բազմաթիվ տեսական աշխատանքներ, նախաձեռնել ու կազմակերպել ԽՍՀՄ-ում եզակի ու նախադեպը չունեցող ազատ ցուցահանդեսներ: Նրա շնորհիվ Իջևանը դարձավ յուրահատուկ քանդակագործական մայրաքաղաք, որը զարդարված է հայ և օտարազգի արվեստագետների աշխատանքներով»:

← Վերադառնալ