Լրատվություն
Ցավակցական
21
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է.
«Խոր ցավով տեղեկացա Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մահվան մասին: Նրա հեռանալը մեծ կորուստ է կաթոլիկ աշխարհի և համայն քրիստոնյաների համար:
Նորին Սրբությունը կհիշվի որպես հույսի, կարեկցանքի և միասնության փարոս:
Նրա անխոնջ գործունեությունն ուղղված էր համամարդկային արժեքների տարածմանը, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատմանը։
Ես միանում եմ բոլորին և սգում Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ խոնարհության և մարդասիրության առաքյալի մահը»: