24
07, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ամուրի մարզում տեղի ունեցած ուղևորափոխադրող ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել։

Նախագահ Խաչատուրյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ 

← Վերադառնալ