13
07, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության Էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության Էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին:

Հեռագրում ասվում է.

«Ցավով տեղեկացա Ձեր հարգարժան հոր՝ Կատարի նախկին էմիր, Նորին Վսեմություն շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան մասին։

Նորին Վսեմություն շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանին կհիշվի որպես հեռատես և հմուտ առաջնորդ: Զգալի է նրա ներդրումը Կատարի արդիականաց­ման, պետական համակարգի, կրթության և մշակույթի ոլորտների զարգացման, տարածաշրջանային կայունության ամրապնդման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ու դերակատարության բարձրացման գործում:

Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ալ Թանի ընտանիքին և Կատարի բարեկամ ժողովրդին այս ծանր կորստի կապակցությամբ՝ մաղթելով համբերություն և տոկունություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։ 

← Վերադառնալ