Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
29
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը Մարի Հովելյան Հակոբյանի մահվան կապակցությամբ
«Ցավով տեղեկացա նկարիչ Մարի Հովելյան Հակոբյանի մահվան մասին։ Մարի Հովելյանը վառ անհատականություն էր մեր մշակութային կյանքում։ Նա որպես ստեղծագործող ու նվիրյալ արվեստագետ, տասնամյակներ շարունակ ծառայել է հայ կերպարվեստին՝ իր երանգներով և ինքնատիպ ձեռագրով։ Մարի Հովելյանն իր ամուսնու Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ, որպես տաղանդավոր զույգ և անհատականություններ, իրենց կյանքի և ստեղծագործական ուղիով վկայությունն են արվեստին անվերապահորեն ծառայելու, նվիրումի...
24
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ամուրի մարզում տեղի ունեցած ուղևորափոխադրող ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել։ Նախագահ Խաչատուրյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։
17
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: «Ցավով տեղեկացա Իրաքի առևտրային կենտրոններից մեկում բռնկված խոշոր հրդեհի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում», -ասվում է...
12
06, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Հեռագրում ասվում է. «Մեծ ցավով տեղեկացա Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որի հետևանքով զոհվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և...
21
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մահվան մասին: Նրա հեռանալը մեծ կորուստ է կաթոլիկ աշխարհի և համայն քրիստոնյաների համար: Նորին Սրբությունը կհիշվի որպես հույսի, կարեկցանքի և միասնության փարոս: Նրա...
22
09, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին և Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Խորասան նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ մարդիկ: Հանրապետության նախագահը ցավակցության ու զորակցության խոսքեր է հղել Իրանի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
...
90