Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
12
10, 2019
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․ «Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։ Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:...
01
10, 2019
Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավալի կորուստ ունենք. մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը: Կորցրել ենք մի մեծություն, որի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ տրոփում էր անհանգիստ ժամանակի սիրտը, որի աշխատանքներում Հայրենիքը միշտ ներկա էր՝ ակնհայտ կամ աներևույթ, այն Հայրենիքը, որը միշտ ապրում էր նրա մեջ ու ապրեցնում նրան: Քանզի անկեղծ էր, երբ ասում էր. «Ես գնացի...
27
09, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առնչությամբ։ Նախագահի ցավակցական հեռագրում ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ, Խորը ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին։ Ֆրանսիան կորցրեց մեր ժամանակների իր լավագույն զավակներից մեկին: Կորուստը մեծ է նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների...
26
09, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին․ «Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։ Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը։ Ժակ Շիրակի անունը և գործերը...
15
09, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագրում ասվում է. «Վեհափառ Տեր, Խորին ցավ ապրեցինք՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։ Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։ Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։ Ընդունեք, խնդրեմ, մեր և մեր...
14
09, 2019
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին՝ Կոնգոյի Տանգանիկա նահանգի Մայիբարիդի քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ: Նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին և Կոնգոյի բարեկամ ժողովրդին՝ վթարի հետևանքով զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
1
...
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
...
90