• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 03
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի եւ Բրազիլիայի Նախագահներին Ռիո դե Ժանեյրո-Փարիզ չվերթի օդանավի աղետի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ուղերձում ասված է. "Խոր վշտով տեղեկացա Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ֆրանսիական ինքնաթիռի աղետալի վթարի եւ մարդկային մեծ կորստի մասին: Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին: Կիսելով Ձեր եւ Ֆրանսիայի ժողովրդի վիշտն ու ցավը`...
  • 16
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրող Սեւդա Սեւանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրող Սեւդա Սեւանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. “Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, բուլղարահայ գրող Սևդա Սևանի անժամանակ մահվան մասին: Սևդա Սևանը օտարագիր հայ նորագույն գրականության ակնառու ներկայացուցիչներից էր: Նրա ստեղծագործությունը կրում է հայրենազրկման հսկայական ցավի կնիքը, որն ունեն Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն ու նրանց ժառանգները:...
  • 11
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ Ուղերձում ասված է. “Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան մասին: Իգիթյանը մեր նորագույն պատմության հազվագյուտ անհատներից էր, մեր երկրի ու հայ մշակույթի երախտավորներից: Իր գործունեության բոլոր ոլորտներում նա առաջամարտիկ էր, ով հաղթահարում էր անհնարին թվացող խոչընդոտներ, ճշմարտության ու գեղեցիկի համար ճանապարհ բացում` սեփական օրինակով ապացուցելով, որ իրական հայրենասերի ու արվեստագետի առաջ անանցանելի արգելքներ չկան: Հենրիկը...
  • 02
    05, 2009
    Անվանի նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանն անվանի նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է. "Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ անվանի նկարչուհի, երազային գույների ու հեքիաթային կերպարների վարպետ Գայանե Խաչատրյանը: Փարաջանովից հետո հենց նա դարձավ թիֆլիսահայ համայնքի յուրօրինակ խորհրդանիշը, ում անունը վաղուց դուրս է եկել երկրի և ազգային պատկանելության սահմաններից: Նրա արվեստը իրապես ուղղորդում և լուսավոր կերպարներով մեզ տանում է դեպի...
  • 07
    04, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին: Ուղերձում ասված է. "Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Իտալիայի բարեկամ ժողովրդին Աբրուցցո մարզի լ’Ակվիլա մարզկենտրոնում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների եւ ավերածությունների կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ բարեկամ Իտալիային պատուհասած այս դաժան փորձությունից շուտափույթ ապաքինում, իսկ զոհերի...
  • 05
    03, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չանչուրյանների ընտանիքին Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չանչուրյանների ընտանիքին: Ուղերձում ասված է. "Ցավով ստացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան լուրը: Սուրեն Չանչուրյանը մեր մշակույթի երախտավորներից է, որ նշանակալի ներդրում ունի հայ պարարվեստի զարգացման գործում: Նրա...
1
2
3
4
5
6
7
...
81
82
83
84
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: