• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 13
    10, 2010
    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. “Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի և ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը”: Նախագահ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ այդ ահավոր աղետից...
  • 06
    10, 2010
    Նախագահ Սարգսյանը Ռաֆայել Պապայանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի մահվան կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Պապայանների ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին: Պապայանների ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին:
  • 09
    09, 2010
    Նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում ասված է. “Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության եւ այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը: Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ եւ եղբայրական ամբողջ Ռուսաստանի ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել...
  • 25
    08, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իչունում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյին` Իչունում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. "Ձերդ Գերազանցություն, Ցավով տեղեկացա Իչունում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ: Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին: Այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթում եմ Ձեզ համբերություն, ուժ ու կորով:...
  • 24
    08, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մսրյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. “Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան մասին: Թատրոնում եւ կինոյում ստեղծած նրա դրամատիկ խոր շեշտադրումներով վառ կերպարները միշտ կմնան արվեստասերների հիշողության մեջ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին”:
  • 31
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Հեռագրում ասված է. “Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետեւանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից եւ գույքից, երկրին հասցվել է նյութական վնաս: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանք` բնական այս աղետից բոլոր տուժածներին”:
1
2
3
...
82
83
84
85
86
87
88
89
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: