08
07, 2012

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Շահնազարովի՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռեժիսոր, սցենարիստ, հրապարակախոս, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Կարեն Շահնազարովին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Կարեն Գեորգիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 60-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր հարուստ կենսագրությունը վաղուց ձուլվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության հետ: Ձեր արվեստին բնորոշ է արդիականության սուր ընկալումը, իսկ Ձեր կողմից ղեկավարվող «Մոսֆիլմ» կինոկոնցերնն այսօր շարունակում է ծանրակշիռ դեր ունենալ համաշխարհային կինեմատոգրաֆիայում:

Ձեր ներդրումը համաշխարհային կինոարվեստի գանձարանում ըստ արժանավույն գնահատվել է կինոաշխարհում, ինչի ապացույցն են բազմաթիվ պետական պարգևներն ու կինոմրցանակները:

Դուք ոչ միայն Ձեր գործի վարպետն եք, այլ նաև մեծ հումանիստ եք, ում բարեգործական և հասարակական գործունեությունն ըստ արժանավույն գնահատվել է ժամանակակիցների կողմից:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ հոբելյանի կապակցությամբ, ցանկանալ հաջողություններ և ստեղծագործական երկարակեցություն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների»:

← Վերադառնալ