Լրատվություն
Շնորհավորական
16
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ։
«Թող այս տարին ձեզ համար լինի խաղաղության, արևշատության և բարեկեցության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները շարունակեն պահպանել իրենց ազգային և մշակութային ավանդույթները:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի ընթացքում բազում փորձությունների միջով է անցել։
Հայ ժողովուրդը մշտապես գնահատել է եզդիների պատրաստակամությունը՝ միասին հաղթահարելու մեր առջև ծառացած դժվարությունները»,-ասվում է ուղերձում։