02
06, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

«Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված դարավոր պատմական և մշակութային սերտ առնչություններն ամուր հիմք են միջպետական կապերի շարունակական զարգացման համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական բարեկամական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը՝ երկկողմ օրակարգը համալրելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:  

← Վերադառնալ