Լրատվություն
Շնորհավորական
03
10, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիյոմ V-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս թագադրվելու կապակցությամբ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Լյուքսեմբուրգի հետ առկա քաղաքական երկխոսությունը և ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում։
Բարձր ենք գնահատում Լյուքսեմբուրգի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: