Լրատվություն
Շնորհավորական
23
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու արդյունավետ համագործակցության ընդլայնումը։
Լիահույս եմ, որ երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: