• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 29
    09, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեա­կան Ամանորի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեա­կան Ամանորի՝ Ռոշ ա Շանայի առթիվ: Նախագահ Սագսյանը բարեմաղթանքներ է հղել տոնի առթիվ՝ նախագահ Ռեուվեն Ռիվլինին մաղթելով քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ հրեա ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։  
  • 28
    09, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը 90-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս անվանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ հոբելյանի առթիվ: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար Դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի առաջին շաբաթներին և ամիսներին, երբ Դուք գտվում էիք աղետից տուժած շրջաններում և...
  • 28
    09, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են: Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ և առաջ, երիտասարդների համար:...
  • 28
    09, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և եռանդ՝ իրականացնելու իր գործունեությունը ի նպաստ Չեխիայի Հանրապետության: Նա նշել է, որ վերահաստատում է համատեղ աշխատանքը շարու­նակելու և ամրապնդելու պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների:  
  • 27
    09, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ 
  • 27
    09, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության բարի ավանդույթները հետագայում ևս կնպաստեն ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը», - ասվում է շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն,...
1
...
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
...
296
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: