Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
03, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թունիսի միջև բարեկամական հարաբերություններն ավելի կընդլայնվեն և կզարգանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։
18
03, 2019
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ: «Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին» ,- նշել է նախագահ Սարգսյանը: Նա համոզմունք է հայտնել, որ...
13
03, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն և անսպառ կորով իր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին: «Հայաստանում մեծ ակնածանքով են հետևում Ձերդ Սրբության՝ աշխարհում արդարության հաստատմանը, ժողովուրդների հաշտեցմանը, հասարակության խոցելի խմբերի աջակցությանն ուղղված հետևողական ջանքերին: Մենք սրտագին ջերմությամբ ենք հիշում Ձեր...
03
03, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ շնորհավորելով նրան և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Ազատագրման օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Բուլղարիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր ավանդույթների վրա:
25
02, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, որն ամուր հիմք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու համար:
25
02, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և գործակցային ոգին ամուր հիմք են երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:
1
...
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
...
287