Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ
Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են: Այսօր մենք կիսում ենք մեր հրեա հայրենակիցների ուրախությունն ու տոնական բարձր տրամադրությունը: Մաղթում եմ բոլորիդ խաղաղ և բարեբեր տարի:
14
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, որին Դուք, անկասկած, տիրապետում եք, դրված ուղենիշներին հասնելու Ձեզ հատուկ նպատակասլացությունը Ձեզ արժանացրել են խորը հարգանքի հայրենակիցների շրջանում և բարձր հեղինակության արտերկրում: Կցանկանայի...
11
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իոսիֆ Կոբզոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Հարգելի՛ Իոսիֆ Դավիդի, Ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր 80-ամյակի առթիվ: Կատարողական վարպետությունը, վառ անհատականությունն ու յուրօրինակ բեմական շնորհը բերել են Ձեզ արժանի ճանաչում նախկին Խորհրդային միության ամբողջ տարածքում և դրա սահմաններից դուրս:...
09
09, 2017
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ձեռքբերումներ: «Դուք հայ թատրոնի նշանավոր դեմքերից եք, արվեստագետ, որի հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը մեր ազգային մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է: Ձեր տաղանդի և վարպետության շնորհիվ թատրոնում և կինոյում ստեղծել եք բազում կերպարներ, որոնք իրենց մեջ ներառում...
09
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
07
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
1
...
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
...
282