• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 23
    07, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։ Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը։ Հայաստանի նախագահը Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն...
  • 21
    07, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորին Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Կարեւորելով փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-բելգիական հարաբերությունները՝ մենք շահագրգռված ենք խորացնելու եւ ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։  
  • 14
    07, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունները,...
  • 11
    07, 2018
    Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նորընտիր նախագահին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ: Հանրապետության նախագահը վստահություն է հայտտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւը ձեւավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:  
  • 09
    07, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի նոր շունչ հաղորդել հայ-կոլումբիական երկկողմ հարաբերություններին՝ ի նպաստ...
  • 06
    07, 2018
    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու եւ միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության եւ հարգանքի եք արժանացել: Համոզված եմ, որ Հայաստանի եւ...
1
...
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
...
295
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: