• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Հայաստան
  • Լրատվություն
  • Գրադարան
  • Փաստաթղթեր
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • Մտքերի հայկական գագաթնաժողով
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • 31
    08, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բելառուսի ժամանակակից ողջ պատմությունը, որը նշանավորվել է պետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջողություններով և միջազգային լայն համագործակցության ձևավորմամբ, անխզելիորեն կապված է Ձեր անվան հետ: Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս՝ մասնակցությունը Եվրոպական երկրորդ խաղերի փակման՝...
  • 30
    08, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում...
  • 27
    08, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափով: Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:...
  • 24
    08, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հնարավոր է հայ-ուկրաինական հարաբերություններին հաղորդել որակապես նոր լիցք՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում։  
  • 21
    08, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում ասվում է. «Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած: Բազում տարիներ...
  • 19
    08, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին՝ Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Աֆղանստանի հետ փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացումը: Նա նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին հաջողություններ է մաղթել, իսկ Աֆղանստանի ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:  
1
...
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
...
210
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2021 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: