Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
14
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ...
13
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։ «Բարձր եմ գնահատում Հայաստանի և Չեռնոգորիայի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը: Կարևորում եմ փոխգործակցության հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասվում է ուղերձում:
09
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Ջերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսում կայացած մեր հանդիպումները,...
04
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին: Բարձր եմ...
01
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին», - մասնավորապես ասվում է ուղերձում:
25
06, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց Մուսարին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց Մուսարին Պետականության օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա խարսխված հարաբերությունների հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք փոխգործակցության օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության...
1
...
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
...
295