Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
09, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Ակնկալում եմ, որ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների առկա ներուժի իրացումը, ինչպես նաև Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդների միջև դարավոր կապերը կնպաստեն երկխոսության ամրապնդմանը՝ հիմված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա», - մասնավորապես ասված է Ուկրաինայի նախագահի ուղերձում:
21
09, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից 30 տարի անց Բուլղարիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առկա են սերտ բարեկամության և համագործակցության հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև դարավոր պատմական, մշակութային և հոգևոր կապերի վրա: Ցանկանում եմ...
21
09, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Ալ Սաբահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը: Քուվեյթի Պետության Էմիրը հարատև զարգացում և առաջընթաց է մաղթել երկու բարեկամ երկրներին ու ժողովուրդներին: Նա նախագահ Սարգսյանին քաջառողջություն է մաղթել, իսկ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց:
21
09, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին: Ուղերձում ասվում է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների՝ համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա բարեկամական...
21
09, 2021
Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին. Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «2020 թվականի աշնանը բռնկված պատերազմից մեկ տարի անց այդ ցավագին շաբաթների մասին հիշողությունը ստվերում է այսօրվա տոնակատարությունները: Բազմաթիվ են այն մարտահրավերները, որոնց առջև այժմ կանգնած է Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարից հետո:...
21
09, 2021
Շվեյցարիան շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների գործընթացի հուսալի գործընկերը. Գի Պարմելանը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելանը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Դաշնային խորհրդի և Շվեյցարիայի ժողովրդի անունից Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այս կարևոր հոբելյանը մեզ հիշեցնում է, որ մեր երկու երկրների միջև վստահության վրա հիմնված լավ հարաբերություններն օգնում են մեզ միասին դիմակայելու...
1
...
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
...
293