Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
24
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Լիահույս եմ՝ երկու երկրների պատմական, մշակութային և հասարակական կապերի շնորհիվ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների» ,- ասված է Իրանի նախագահի շնորհավորական ուղերձում:...
24
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն: Նա իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահին ու ժողովրդին:
24
09, 2020
Անկախության տոնի առթիվ շնորհավորանքները շարունակվում են. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը: Նա Կանադայի ժողովրդի անունից իր շնորհավորանքներն է հղել նախագահ Սարգսյանին , Հայաստանի Հանրապետության ժողովրդին և նշել, որ Կանադան ակնկալում է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը: «Տասնյակ հազարավոր կանադացիներ կարող են իրենց արմատները գտնել Հայաստանում: Նրանց ներդրումը օգնել է Կանադան դարձնել բարեկեցիկ, կենսունակ և բաց երկիր, ինչպիսին այն...
23
09, 2020
Նախագահ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը: «Հորդանանի Հաշիմյան Թագավորության ժողովուրդը և կառավարությունը միանում են ինձ՝ Ձերդ Գերազանցությանը հղելով մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ»,- մասնավորապես ասված է Հորդանանի թագավորի շնորհավորական ուղերձում:
22
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, Շվեդիայի Թագավորության թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը,...
22
09, 2020
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն և բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»:
1
...
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
...
272