• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 25
    01, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: «Գարնան տոնն ավանդաբար ընտանեկան վերամիավորման և ջերմության տոն է։ Թող այն երջանկություն և ուրախություն պարգևի բոլոր ընտանիքներին» ,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության կայուն ու...
  • 25
    01, 2020
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ Հունաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Հունաստանի հետ նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունների շարունակական զարգացումը: Հունաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը:...
  • 12
    01, 2020
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուր ալ Սայիդին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուր ալ Սայիդին' Օմանի Սուլթանության առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ։ «Մեծապես արժևորում եմ երջանկահիշատակ Կաբուս բին Սայիդի իմաստուն առաջնորդությամբ Օմանի Սուլթանության հետ փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում ձևավորված հարաբերությունները։ Լիահույս եմ, որ այսուհետ ևս կշարունակենք համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի բարձրացնել...
  • 09
    01, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: «Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկա­խության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերա­կանգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետու­թյան ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրա­վուն­­քի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և...
  • 07
    01, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել մի շարք երկրների ղեկավարներից Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների ղեկավարներից։ Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու կանցլեր Անգելա Մերկելը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանը, Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ...
  • 30
    12, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է ստանում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներից, հայտնի քաղաքական գործիչներից։ Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ...
1
...
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
...
262
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: