Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
30
09, 2019
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը. նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ ՉԺՀ կազմավորման տարեդարձի առթիվ
Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: «Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և...
29
09, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեական Ամանորի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեական Ամանորի՝ Ռոշ ա Շանայի առթիվ: Նախագահ Սագսյանը բարեմաղթանքներ է հղել տոնի առթիվ՝ նախագահ Ռեուվեն Ռիվլինին մաղթելով քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ հրեա ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։
28
09, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը 90-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս անվանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ հոբելյանի առթիվ: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար Դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի առաջին շաբաթներին և ամիսներին, երբ Դուք գտվում էիք աղետից տուժած շրջաններում և...
28
09, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են: Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ և առաջ, երիտասարդների համար:...
28
09, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և եռանդ՝ իրականացնելու իր գործունեությունը ի նպաստ Չեխիայի Հանրապետության: Նա նշել է, որ վերահաստատում է համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների:
27
09, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։
1
...
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
...
263