ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրել`

Ժորժ Արամայիսի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ Երեւանի թիվ 127 միջնակարգ դպրոցի ուսուցիչ

Ռաֆայել Դավթի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ

Ստեփան Սուրենի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն

Ալվինա Գևորգի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Գայանե Վռամի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն

Լիդա Սարգսի ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Ցողիկ Ահարոնի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի ուսուցչուհի

Թերեզա Հրանտի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Երեւանի թիվ 128 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Օհան Լևոնի ՕՀԱՆՅԱՆԻՆ Լոռու մարզի Վահագնի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← Վերադառնալ