12
01, 2012

Սերժ Սարգսյանն այցելել է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիա

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիա: Հանրապետության ղեկավարը շրջել է վերակառուցված և վերանորոգված թատրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Նախագահին ներկայացվել է, որ ստեղծման օրվանից թատրոն-ստուդիան գործել է Կինոյի տան փոքր դահլիճում և ավելի քան 30 տարի վերանորոգման չէր ենթարկվել: Արդյունքում՝ այն հայտնվել էր անմխիթար վիճակում: 2011թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ որոշվել է վերակառուցել և վերանորոգել դահլիճն ու հարակից տարածքը՝ օգտագործելով այն թե՛ թատրոն-ստուդիայի, և թե՛ Կինեմատոգրաֆիստների միության միջոցառումների համար: Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011թ. դեկտեմբերին:

Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը դիտել է թատրոն-ստուդիայի տարբեր ներկայացումներից դրվագներ, նոր դահլիճում ցուցադրվել է նաև «Արմենֆիլմ» կինոստուդիայի «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագրի մասին տեսանյութ:

Այնուհետև Հանրապետության ղեկավարը հանդիպել է մշակույթի գործիչների հետ՝ հին տոմարով Նոր տարին նշելու նպատակով:

← Վերադառնալ